Հիմք ընդունելով Լերմոնտովո համայնքի հողամասերի տրամադրման մրցույթային հանձնաժողովի՝ հողամասը մրցույթով վարձակալությամբ տրամադրելու մասին 2025 թ-ի հունիսի 03-ի թիվ 03 արձանագրությունը, ղեկավարվելով ՀՀ ՀՕ 76-րդ հոդվածով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Լերմոնտովո համայնքի սեփականություն հանդիսացող 0,7հա մակերեսով արոտավայրը /կադաստրային ծածկագիր 06-043-0202-0024/ համաձայն հավելվածի 25 տարի ժամկետով 3 000 /երեք հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով վարձակալության տրամադրել Ալեքսեյ Վասիլեվիչ Դոլգովին:
2.Համայնքի հողօգտագործման բաժնին հանձնարարել 10 օրյա ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Ա․Վ․Դոլգովի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր: