Հիմք ընդունելով Լերմոնտովո համայնքի հողամասերի տրամադրման մրցույթային հանձնաժողովի՝ հողամասը մրցույթով վարձակալությամբ տրամադրելու մասին 2025 թ-ի հունիսի 03-ի թիվ 04 արձանագրությունը, ղեկավարվելով ՀՀ ՀՕ 76-րդ հոդվածով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Լերմոնտովո համայնքի սեփականություն հանդիսացող 0,5907հա մակերեսով խոտհարքը /կադաստրային ծածկագիր 06-043-0228-0048/ համաձայն հավելվածի 25 տարի ժամկետով 7 500 /յոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով վարձակալության տրամադրել Յուրի Սերյոժայի Համբարյանին:
2.Համայնքի հողօգտագործման բաժնին հանձնարարել 10 օրյա ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Յ․Ս․Համբարյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր: