Այսօր: Կիրակի, 14 Սեպտեմբերի 2025թ.
Լերմոնտովոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 142
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լերմոնտով ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լերմոնտով համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լերմոնտով, +374 91 91 26 40, lermontovogjuxapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 սեպտեմբերի 2025 թվականի N 142

ՍՈՒՍԱՆ ԼԵՎՈՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղականի նքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ, 42-րդ և 43-րդ հոդվածներով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով և 48-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի N 1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 12-ի N 2-14 դրական եզրակացությունը, ՀՀ Լոռու մարզպետի 13 մարտի 2025 թ. թիվ 130-Ա որոշումը, Լերմոնտովո համայնքի ավագանու 06 սեպտեմբերի 2024 թվականի N 22-Ա որոշումը, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-225-Ն օրենքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումը, ՀՀ կառավարության 29 ապրիլի 2021 թ N 698-Ն որոշմամբ սահմանված կարգը, քանի որ կառույցները համապատասխանում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, Սուսան Լևոնի Վարդանյանի  (ծնված՝ 24011951թ) դիմումը, «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ » ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագծերը, չափագրման համաձայնությունը և 2024MNDEDF (29.12.2024թ.) մուտքագրման ծածկագրով տեղեկանքը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1 Լերմոնտովո համայնքի  սեփականության հանդիսացող 06-043-0229-0002 կադաստրային ծածկագրերով 0,02479հա գյուղատնտեսական  նպատակային նշանակության այլ հողատեսք  գործառնական նշանակության հողամասը, փոխադրել բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:

2.Հաստատել ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի սեփականություն հանդիսացող 0,02479հա բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման  գործառնական նշանանակության հողամասի և հողամասի վրա կառուցված  0,01քմ ներքին մակերեսով հասարակական նշանակության շինությունների չափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի։

3 Ճանաչել ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համյանքի սեփականություն հանդիսացող 06-043-0229-0002 կադաստրային ծածկագրերով 0,02479հա  բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման  գործառնական նշանանակության հողամասի  և  Սուսան Լևոնի Վարդանյանի  (ծնված՝ 24011951թ) կողմից հողամասի վրա 2018թ-ին  ինքնակամ կառուցված 0,01քմ ընդհանուր մակերեսով հասարակական նշանակության շինությունների նկատմամբ՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:

4.Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի սեփականություն ճանաչված` այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտի իրավունք չառաջացնող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հողվածով սահմանված հողամասերի ցանկում չընդգրկված, Սուսան Լևոնի Վարդանյանի  (ծնված՝ 24011951թ) կողմից 2018թ-ին  ինքնակամ կառուցված 0,01քմ ընդհանուր մակերեսով հասարակական նշանակության շինությունները:

5.Դիմել ՀՀ կառավարությանն առընթեր ԱԳԿՊԿ, ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համյանքի անվամբ պետական գրանցում կատարելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴԻԿ ՉԱԽԱԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Լերմոնտովո
+374 91 91 26 40
lermontovogjuxapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52969191@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼԵՐՄՈՆՏՈՎՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner