Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Լերմոնտովոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 33
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լերմոնտով ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լերմոնտով համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լերմոնտով, +374 91 91 26 40, lermontovogjuxapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 մարտի 2023 թվականի N 33

ՎԻԼԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ և 16-րդ կետերով, ՀՀ կառավարության 29.12.2005 թ-ի թիվ 2387-Ն որոշումով, ՛՛Նորմատիվ իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, հաշվի առնելով ՛՛Կաթնագործ՛՛ այգեգործական ընկերության կողմից Վիլեն Պետրոսյանին տրված այգեգործի վկայականը, Վիլեն Պետրոսյանի դիմումը սեփականության իրավունքը ձևակերպելու մասին և, քանի որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ ՀՕ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և չի առաջացնում սերվիտուտ

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

Քանի որ Կարի գործարանի այգեգործական միության կողմից 0.060հա հողամասը տրվել է Վիլեն Պետրոսյանին, հատկացված հողամասի նկատմամբ վերականգնել և ճանաչել սեփականության իրավունքը, և հատկացվածից ավել զբաղեցրած 0.0281հա հողամասի նկատմամբ օրենքի ուժով ճանաչել Վ,Պետրոսյանի սեփականության իրավունքը: Այգեգործի վկայականի 4-րդ էջում գրված անձիք հանդիսանում են ընտանիքի անդամներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԻԿ ՉԱԽԱԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Լերմոնտովո
+374 91 91 26 40
lermontovogjuxapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52969191@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼԵՐՄՈՆՏՈՎՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner