Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Լերմոնտովոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 78
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լերմոնտով ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լերմոնտով համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լերմոնտով, +374 91 91 26 40, lermontovogjuxapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 օգոստոսի 2024 թվականի N 78

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Արմեն Լենդրուշի Ասլանյանը, հանդիսանալով հարկ վճարող սուբյեկտ, Հարկային օրենսգրքի բաժին 12-ի 246-248-րդ և 251-րդ հոդվածներով սահմանված կարգով չի կատարել փոխադրամիջոցի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2024 թ-ի օգոստոսի 06-ին ՛՛Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին՛՛ ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ՛՛բ՛՛ ենթակետի հիմքով Լերմոնտովոյի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ փոխադրամիջոցի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:

՛՛Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին՛՛ ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Համաձայն Լերմոնտովոյի համայնքապետարանի աշխատակազմի կողմից տրամադրված ՀՀ Հարկային օրենսգրքի 242-րդ և 243-րդ հոդվածներով սահմանված հարկվող օբյեկտ համարվող շարժական գույքի կադաստր վարող համապատասխան լիազոր մարմիկողմից տրամադրված հաշվառման և գնահատման տվյալների՝ քննարկվող փոխադրամիջոցները հանդիսանում են քաղաքացի Արմեն Լենդրուշի Ասլանյանի սեփականությունը, ինչը ՀՀ Հարկային օրենսգրքի 242-րդ և 243-րդ հոդվածների համաձայն հանդիսանում են հարկվող օբյեկտներ: Փոխադրամիջոցի համար վճարման ենթակա հարկը կազմում է 321 643 /երեք հարյուր քսանմեկ հազար վեց հարյուր քառասուն երեք/ ՀՀ դրամ, ինչը 2021-2024 թթ. ընկած ժամանակահատվածում չի վճարվել:

Քաղաքացի Արմեն Լենդրուշի Ասլանյանի նշված ժամանակահատվածի համար փոխադրամիջոցի հարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ՝ 45 843 /քառասուն հինգ հազար ութ հարյուր քառասուն երեք/ ՀՀ դրամի չափով:

2024 թ-ի օգոստոսի 06-ին ՛՛Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին՛՛ ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ՛՛բ՛՛ կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թ-ի օգոստոսի 16-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք 10.08.2024թ. փոստային անդորրագիր/ քաղաքացի Արմեն Լենդրուշի Ասլանյանը:

Վերջինս չի ներկայացել է վարչական վարույթի լսումներին:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:

Համաձայն ՀՀ Հարկային օրենսգքի 239-րդ հոդվածի՝ փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից։

Համաձայն ՀՀ Հարկային օրենսգքի 246-րդ հոդվածի՝ փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունն առաջանում է փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման (հարկային պարտավորությունների առաջացման) համար հիմք են համարվում փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը հիմնավորող փաստաթղթերը;

 

Համաձայն ՀՀ Հարկային օրենսգքի 248-րդ հոդվածի՝ օրենսգրքի 246-րդ հոդվածով սահմանված կարգով փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորության առաջացման կամ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման դադարման դեպքերում սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան հաշվարկված` փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները ճշգրտվում են տվյալ հարկային տարվա ընթացքում փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների առաջացման կամ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման դադարման ամիսներին համամասնորեն: Հաշվառող մարմինները, հիմք ընդունելով շարժական գույքի կադաստր վարող մարմնից Օրենսգրքի 250-րդ հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները, սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկում են փոխադրամիջոցների գույքահարկ վճարողների փոխադրամիջոցների գույքահարկի գումարները և մինչև ընթացիկ հարկային տարվա նոյեմբերի 1-ը փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներին ներկայացնում են փոխադրամիջոցների գույքահարկի վճարման ծանուցագրեր (այդ թվում` ուղարկում են փոստով կամ հանձնում են առձեռն):

 

Համաձայն ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի, համայնքի ղեկավարը որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձումը:

Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի, ՀՀ Հարկային օրենսգրքի 398-րդ, ՛՛Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին՛՛ ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇԵՑԻ

1. Քաղաքացի Արմեն Լենդրուշի Ասլանյանից հօգուտ Լերմոնտովո համայնքի բյուջե գանձել 367 486 /երեք հարյուր վաթսույնյոթ հազար չորս հարյուր ութսուն վեց/ ՀՀ դրամ, որպես փոխադրամիջոցի համար վճարման ենթակա հակի գումար, որից 45 843 /քառասուն հինգ հազար ութ հարյուր քառասուն երեք/ ՀՀ դրամ, որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Լերմոնտովո համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, ՛՛Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին՛՛ ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Լերմոնտովո համայնքի ղեկավարը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԻԿ ՉԱԽԱԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Լերմոնտովո
+374 91 91 26 40
lermontovogjuxapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52969191@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼԵՐՄՈՆՏՈՎՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner