Ղեկավարվելով ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001 թ-ի թիվ 286-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ ՀՕ 76-րդ հոդվածով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկը, Լերմոնտովո համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Տալ համաձայնություն Լերմոնտովո համայնքի գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող
Լոտ 1. Անտառաշեն բնակավայրի 06-026-0103-0036 ծածկագրի 0.0.56173հա արոտավայրը մրցույթի միջոցով վարձակալության հանձնել 25 տարի ժամկետով՝ մեկնարկային գինը սահմանել 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 2. Անտառաշեն բնակավայրի 06-026-0103-0038 ծածկագրի 0.0.54939հա արոտավայրը մրցույթի միջոցով վարձակալության հանձնել 25 տարի ժամկետով՝ մեկնարկային գինը սահմանել 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 3. Լերմոնտովո բնակավայրի 06-043-0202-0024 ծածկագրի 0.7000հա արոտավայրը մրցույթի միջոցով վարձակալության հանձնել 25 տարի ժամկետով՝ մեկնարկային գինը սահմանել 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ:
Լոտ 4. Լերմոնտովո բնակավայրի 06-043-0228-0048 ծածկագրի 0.5907հա խոտհարքը մրցույթի միջոցով վարձակալության հանձնել 25 տարի ժամկետով՝ մեկնարկային գինը սահմանել 4500 /չորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
Մասնակցության վճարը՝ 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ:
2.Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան գործընթացը: |