Ղեկավարվելով «Տեղականի նքնակառավարման մասին» օրենքի 38-րդ, 42-րդ և 43-րդ հոդվածներով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի «գ» ենթակետով և 48-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի N 1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2009 թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 12-ի N 2-14 դրական եզրակացությունը, ՀՀ Լոռու մարզպետի 13 մարտի 2025 թ. թիվ 130-Ա որոշումը, Լերմոնտովո համայնքի ավագանու 06 սեպտեմբերի 2024 թվականի N 22-Ա որոշումը, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-225-Ն օրենքը, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումը, ՀՀ կառավարության 29 ապրիլի 2021 թ N 698-Ն որոշմամբ սահմանված կարգը, քանի որ կառույցները համապատասխանում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, Սուսան Լևոնի Վարդանյանի (ծնված՝ 24․01․1951թ․) դիմումը, «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ » ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագծերը, չափագրման համաձայնությունը և 2024RXHUBB (29.12.2024թ.) մուտքագրման ծածկագրով տեղեկանքը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Լերմոնտովո համայնքի սեփականության հանդիսացող 06-043-0300-0002,0003,0004 կադաստրային ծածկագրերից 0,30545 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը, փոխադրել բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,30545 հա բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանանակության հողամասի և հողամասի վրա կառուցված 255,96 ք/մ ներքին մակերեսով հասարակական նշանակության շինությունների չափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի։
3․ Ճանաչել ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համյանքի սեփականության իրավունքը Լերմոնտովո համայնքի սեփականություն հանդիսացող 06-043-0300-0002,0003,0004 կադաստրային ծածկագրերից 0,30545 հա բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանանակության հողամասի և Սուսան Լևոնի Վարդանյանի (ծնված՝ 24․01․1951թ․) կողմից հողամասի վրա 2018թ-ին ինքնակամ կառուցված 255,96 ք/մ ընդհանուր մակերեսով հասարակական նշանակության շինությունների նկատմամբ՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
4.Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի սեփականություն ճանաչված` այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտի իրավունք չառաջացնող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հողվածով սահմանված հողամասերի ցանկում չընդգրկված, Սուսան Լևոնի Վարդանյանի (ծնված՝ 24․01․1951թ․) կողմից 2018թ-ին ինքնակամ կառուցված 255,96 ք/մ ընդհանուր մակերեսով հասարակական նշանակության շինությունները:
5.Դիմել ՀՀ կառավարությանն առընթեր ԱԳԿՊԿ, ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովա համյանքի անվամբ պետական գրանցում կատարելու համար: