Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ, 42-րդ և 43-րդ հոդվածներով,ՀՀ կառավարության 29 ապրիլի 2021 թ N 698-Ն որոշմամբ սահմանված կարգով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով, 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններով, քանի որ 2018թ-ին կառուցված կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, հաշվի առնելով Սուսան Լևոնի Վարդանյանի (ծնված՝ 24․01․1951թ․) դիմումը, «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ » ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագծերը, չափագրման համաձայնությունը և 2024SNMZF6 (29.12.2024թ.) մուտքագրման ծածկագրով տեղեկանքը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հաստատել Լոռու մարզ, համայնք Լերմոնտովո, Լերմոնտովո բնակավայր, 3-րդ փողոց, 21 հասցեում գտնվող 06-043-0229-0001 կադաստրային ծածկագրով 0,10792 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի ճշտված և հողամասի վրա առկա շինությունների չափերը՝ համաձայն սույն որոշման հավելվածը հանդիսացող հատակագծի:
2․Օրինականացնել Լոռու մարզ, համայնք Լերմոնտովո, Լերմոնտովո բնակավայր 3-րդ փողոց, թիվ 21 հասցեում գտնվող՝ Սուսան Լևոնի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող (վկայական02112023-06-0057) 06-043-0229-0001 կադաստրային ծածկագրով 0,10792հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում վերջինիս կողմից ինքնակամ կառուցված, այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտի իրավունք չառաջացնող, 2018թ-ին կառուցված ընդհանուր 241,5 քմ արտաքին չափերով հասարակական սպասարկման օբյեկտը ։
3․Պարտավորեցնել Սուսան Լևոնի Վարդանյանին(հաշվեհամար՝ 900235002012 ինքնակամ կառույցի օրինականացում) վճարել 2018թ-ին կառուցված ընդհանուր 241,5 քմ արտաքին չափերով հասարակական սպասարկման օբյեկտի օրինականացման վճար՝ 496524ՀՀ դրամ ։
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։