Ղեկավարվելով ՀՀ ՏԻՄ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Կառացարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի գ) ենթակետով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021թ. մայիսի 10-ի ՛՛Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին՛՛ N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Լոռի-1 միկրոռեգիոնալ համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը, Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի ավագանու 06.09.2024թ. թիվ 22-Ա որոշումը,ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 12-ի N 2-14 դրական եզրակացությունը,ՀՀ Լոռու մարզպետի 2025թ. մարտի 13-ի թիվ 130-Ա որոշումը, հաշվի առնելով քաղաքացի Լիանա Կիրակսի Հարությունյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Լերմոնտովո համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացի Լիանա Կիրակսի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող 06-026-0006-0058 կադաստրային ծածկագրով 0.3526հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակության արդյունաբերական ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակությունը փոփոխել և փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, համապատասխանեցնելով Լոռի-1 միկրոռեգիոնալ տարածական պլանավորման փաստաթղթով սահմանված հողամասի նպատակային և գործառնական նշանակությանը:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ ԱԳԿՊԿ-ում։