Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի ա. ենթակետով, համաձայն Լերմոնտովո համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 30-ի թիվ 20 որոշման հավելվածով սահմանված կանոնների, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Ղազարյանի 2025 թվականի հունիսի 26-ի հայտը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Ղազարյանի հայտը բավարարել և նրան տալ Լերմոնտովո համայնքի 3փ․ թիվ 1 հասցեում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն 2025 թվականի երրորդ եռամսյակի համար:
2.Աշխատակազմի առաջատար մասնագետին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության թույլտվության համար նախատեսված տեղական տուրքերի գանձումը և սահմանված կարգով տրամադրել թույլտվությունը հավաստող փաստաթուղթը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: