| Ղեկավարվելով ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001 թ-ի թիվ 286-Ն որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությունը, Լերմոնտովո համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Տալ համաձայնություն Լերմոնտովո համայնքի սեփականություն հանդիսացող՝ Լոտ 1. Լերմոնտովո համայնքի Անտառաշեն բնակավայրի 3,44185հա վարելահողը /ծածկագիր 06-026-0016-0044/ աճուրդ վաճառքով օտարելուն: Մեկնարկային գինը՝ 6 883 700 /վեց միլիոն ութ հարյուր ութսուներեք հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ: Մասնակցության վճարը՝ 2000 ՀՀ դրամ: Նախավճարի չափը՝ մեկնարկային գնի 50%-ի չափով: 2.Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել աճուրդում օտարվող անշարժ գույքի  հայտարարության հրապարակային ծանուցումը: |