Հարգելի՛ բնակիչներ՝
Սույն թվականի Մայիսի 6-ին ժամը 12:00-ին Լերմոնտովոյի համայնքապետարանում կիրականացվի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության Ենթածրագրի ընտրության ժողով: Հիշեցնենք, որ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների բարելավումը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման: Ժողովին մասնակցության մուտքը ազատ է: Ենթածրագրի ընտրության ժողովի ժամանակ ներկայացվելու և հաստատման է դրվելու Նախաձեռնող խմբի կողմից մշակված ենթածրագրի առաջարկը:
Գաղափարների ընտրության ժողովի արդյունքները կներկայացվեն համայնքի Ֆեյսբուքյան էջում:
Հարցերի դեպքում զանգահարեք ստորև նշված հեռաախոսահամարով կամ էլեկտրոնային նամակ ուղարկեք նշված հասցեին:
Հեռ. 0322 6 85 70
Էլ. հասցե. lermontovo.lori@mta.gov.am