Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Լերմոնտովոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 29
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լերմոնտով ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լերմոնտով համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լերմոնտով, +374 91 91 26 40, lermontovogjuxapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 օգոստոսի 2020 թվականի N 29

ՖԵԴՅԱ ԱՍԱԴՈՎԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, ՀՀ ՔՕ 188-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 18/05/2006 թ-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՛՛Իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքով, հիմք ընդունելով գույքի սեձականատիրոջ դիմումը, անշարժ գույքի սեփականության թիվ 23042019-06-0038 վկայականը, ՛՛Գ.Վեքիլյան՛՛ԱՁ-ի կողմից կազմված շինությյան հատակագիծը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի 1խճ. թիվ 3/1 փոստային հասցեյի՝ 06-043-0023-0005 ծածկագով 0,006հա մակերեսով հողամասում 2099 թ-ի ինքնակամ կառուցված 21,28քմ ավտոլվացման կետի սեփականության իրավունքը:

2.Վերը նշված կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, դա կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունքը:

3.Ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շինության համար սահմանվող 23500 դրամ վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրախ:

4.Վերը նշված գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում ՀՀ ՀՕ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:

5.՞՞Գ.Վեքիլյան՛՛ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագիծը հանդիսանում է տվյալ որոշման հավելվածը:

6.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԻԿ ՉԱԽԱԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Լերմոնտովո
+374 91 91 26 40
lermontovogjuxapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52969191@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼԵՐՄՈՆՏՈՎՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner