Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Ա.Հ.Սաֆարյանի 2019թ-ի մարտի 27-ի հայտը, ղեկավարվելով "Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ կետով և ՀՀ կառավարության 2007 թ-ի հուլիսի 19-ի թիվ 843-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.Լերմոնտովո համայնքի 2փ. թիվ 8 հասցեում գործող Ա.Հ.Սաֆարյանի / "ՄելԱնուշ" / հայտը բավարարել և նրան տալ ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն 2019 թ-ի երկրորդ եռամսյակի համար:
2.Հանձնարարել հ/պ աշխատակազմի քարտուղարին՝ եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ս.թ. ապրիլի 1-ից: